Ալխազյան Հովհաննես (1881 – 1958)

Գործեր (1)

1881 – ծնվել է Վանում:

Մինչև 1902 – կրթություն է ստացել Թիֆլիսի նկարչական դպրոցում /դաս. Շամշինյան և Գաբաև/:

1903 – մեկնել է Փարիզ, ընդունվել է Փարիզի Գեղարվեստի Պետական Դպրոց /դասախոս` Ֆ.Գորմոն/:

1907 – ներկայացրել է իր առաջին աշխատանքները Աշնան Սալոնի շրջանակներում:

1912-ից սկսած – կանոնավոր կերպով ցուցադրվել է Ֆրանսիայի Գեղրավեստի Ազգային Միության Սալոնում:

1929 – դարձել է Գեղարվեստի Ազգային Միության անդամ:

1958 – մահացել է:

 

Ցուցահանդեսներ

 

Անհատական ցուցահանդես Սենտ Օգյուստեն ցուցասրահում (1918թ.), Ալլար սրահում (1920, 1922թթ.), ցուցադրություն Փարիզի “Նասյոնալ” ընկերության սրահում, Աշնան սալոնի, Անկախ արվեստագետների միության ցուցահանդեսներում (1929թ.), “Անի” միության սրահում (1927, 1930թթ.), Հայ ազատ արվեստագետների միության ցուցահանդեսների շրջանակներում (1933, 1934, 1945թթ.), հետմահու անհատական ցուցահանդես ՀՊՊ (1962թ.):

 

Աշխատանքները պահվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, անհատական հավաքածուներում Հայաստանում և արտասահմանում: 


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC