engarmrus
Login /  Register Search     
Advanced Search

Արման Համբարձումյան. «Առասպելներ» 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3 - 17


Հովհ. Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

Բացումը՝ դեկտեմբերի 3, 15:30 

 

«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության Հովհ. Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել են երիտասարդ քանդակագործ և նկարիչ, տեղական ու միջազգային նշանակության մրցույթների դափնեկիր Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 20-ից ավել քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ, կրում է «Առասպելներ» խորագիրը:

Ստեղծագործական ուղիների փնտրտուքի ճանապարհին նրան հաջողվել է գտնել սեփական մտահղացումներն ու զգացողություններն արտահայտելու գեղակերպարային ինքնատիպ լեզուն, դրսևորվել իբրև իր անհատական ձեռագիր ունեցող ստեղծագործող: Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայանալիք ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ժամանակակից հայ արվեստի ինքնատիպ մի դրսևորում, որ կարող է հետաքրքիր լինել ինչպես հայ, այնպես էլ օտար հանդիսատեսի համար:   

 

«Արվեստագետի երևակայական աշխարհը հարուստ է և գունեղ: Նրա քանդակները բացահայտում են հորինված մի աշխարհ, որի թատերականացված հերոսներն այնքան համոզիչ են և տպավորիչ, որ թվում է, թե նրանք ապրում, խոսում են մեզ: Անտիկ դիցաբանական հերոսներ, մարտնչող զինվորներ, մտացածին կանացի կերպարներ, ծնունդ առնող թռչուններ, մանկությունից տպավորված հուշեր. ահա այսպիսին է առասպելական այն աշխարհը, որ հրամցնում է Արման Համբարձումյանը:  

Մտահղացումները նյութականի վերածելու համար քանդակագործն օգտագործում է տարբեր նյութեր՝ կերամիկա, բրոնզ, պղինձ, քար, եղջյուր, և դրանց համապատասխան տեխնիկաներ՝ ծեփում, զոդում, ձուլում, եռակցում. յուրահատուկ է, սակայն, մի քանի նյութերի և տեխնիկաների համադրությունը մեկ ստեղծագործությունում: Այսօրինակ հնարքի տիրապետումն այնքան է կատարելագործված, որ առանձին քանդակներ ասես կտոր-կտոր հավաքված լինեն, որը, սակայն, չի խանգարում նրանց ընկալմանն իբրև մեկ ամբողջական զանգված:    

Քանդակների համար արված գծանկարչական էսքիզները հնարավորություն են տալիս տեսնելու յուրաքանչյուր ստեղծագործության ծնունդը՝ նախքան նյութական ֆորմայի վերածվելը: Այս ստեղծագործություններում գիծն ազատ է և թեթև, թվում թե այն արված է ձեռքի մեկ հպանցիկ հպումով: Առանձին թեմատիկ գծանկարներում արդեն գիծը փոխում է իր բնույթը, այն իբրև ֆորմայի հիմք այնքան դիպուկ է և հաստատուն, որ դառնում է սյուժեի դրամատիկ տրամադրության կրողը:

Կամքի և ենթագիտակցական ազդակների պայքար, մարտնչող հերոսի խանդավառված ոգի, կիրք, լռության մեջ ամփոփված հանդարտություն, ցասումից պոռթկացող շարժում. ահա այն զգացողությունները, որ փոխանցվում են դիտողին զգայուն այս արվեստագետի աշխարհն ունկնդրելիս»,- արվեստաբան Լուսինե Սարգսյան:

 


 

 



http://www.aravot.am/2015/12/03/635420/

http://news.am/arm/news/301317.html

http://shamshyan.com/hy/article/2015/12/03/71973/

http://nt.am/am/news/214756/

http://www.panorama.am/am/news/2015/12/03/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD/1490951

https://usanoghakantert.wordpress.com/tag/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/

http://yerkirmedia.am/?lan=hy&act=news&id=30213

http://www.wherevent.com/detail/Centre-of-Popular-%D5%91%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD-%C2%AB%D4%B1%D5%8C%D4%B1%D5%8D%D5%8A%D4%B5%D4%BC%D5%86%D4%B5%D5%90%C2%BB-%D4%B1%D5%90%D5%84%D4%B1%D5%86-%D5%80%D4%B1%D5%84%D4%B2%D4%B1%D5%90%D5%81%D5%88%D5%92%D5%84%D5%85%D4%B1%D5%86

http://armenpress.am/arm/news/828292/bacvel-e-arman-hambardzumyani-araspelner-khoragrov-anhatakan.html

http://pt.eventhint.com/eventos/2783736



© 2017 "Bardzr Arvest" Fine Art Center Ltd
Designed and developed by developWay CJSC