engarmrus
Login /  Register Search     
Advanced Search


2013 և 2015թթ. «Բարձր Արվեստ» կենտրոնի  «Սյուրռեալիզմ հայկական դիմագծով» գիտական ծրագիրը շահել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթը:



Գիտական թեմայի շրջանակներում (2013-2015թթ) ուսումնասիրվել և հավաքագրվել են ֆրանսահայ արվեստագետ Լևոն Թութունջյանի ստեղծագործությանն ու կենսագրությանը առնչվող նյութեր: Աշխատանքի երկու տարիների ընթացքում ուսումնասիրվել են Թութունջյանի կյանքի և ստեղծագործության հետ կապված արխիվները, նրան վերաբերող գրական նյութերը, թանգարաններում նրա ստեղծագործությունների մասին եղած տեղեկությունները, ցուցահանդեսների կատալոգները, անձնական նամակները, արվեստագետի սյուրռեալիստական ոճի ստեղծագործությունները: Հավաքագրված նյութերը թարգմանվել են հայերեն, դրանց հիման վրա գրվել են գիտական հոդվածներ, կատարվել զեկույցներ գիտական կոնֆերանսների շրջանակներում:



Հոդվածներ.

 

2014---------------------------------------------------------------------------------------------364-371.pdf

 

2015--------------------------------------------------------------------------------------------------------------------9-------------------------134-142.pdf

 

2015---------------------------------------------------------------------------------------------241-249.pdf

 



 

Ցուցահանդեսներ.


2015թ. «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը կազմակերպել է Թութունջյանի արվեստը պրոպագանդող մի քանի ցուցահանդես.



Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսը


(19.03-25.03.2015)




Տեսնել ավելին.

http://www.shedevr.am/eng/news/bardzr-arvest-in-lebanon



«Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսը Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


(10.04.-10.05.2015)



Տեսնել ավելին.

http://www.shedevr.am/eng/news/tsakhkac-tsirani/



Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում՝ 


Հայաստանի Ազգային Պատկերասրահում (23.05-14.06.2015)



Տեսնել ավելին.

http://www.shedevr.am/eng/news/tutundjian/




Վերոհիշյալ միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հայ մամուլի և հեռուստատեսության կողմից, ինչը կարևոր քայլ էր լայն հասարակությանը Թութունջյանի արվեստի հետ ծանոթացնելու համար:

Հավաքած և ուսումնասիրված նյութերը կայուն հիմք են Թութունջյանի ստեղծագործական կենսագրությանը նվիրված տպագիր աշխա

տության իրականացման համար, ինչով կկարողանանք 20-րդ դարի հայ արվեստագետներից ամենաինքնատիպ նկարիչներից մեկի՝ Լևոն Թութունջյանի ստեղծագործությունն ավելի լիարժեք կերպով ներկայացնել արվեստի երկրպագուներին:


Ծրագրի հաշվետվություն.


 


© 2017 "Bardzr Arvest" Fine Art Center Ltd
Designed and developed by developWay CJSC