Գայֆեջյան Վահրամ (1879-1960)

Գործեր (0)

1879 – ծնվել է Ախալցխայում, Ռուսական կայսրություն Թիֆլիս նահանգում:
1891-1901 - սովորել է Լազարևի ինստիտուտի Արևելյան լեզուների բաժնում, Մոսկվա:
1901-1909 - սովորել է Մոսկվայի համալսարանում, նախ բժշկական, 1904-ից` իրավաբանական ֆակուլտետներում:
1902-1907 – միաժամանակ սովորել է նկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում:
1911 – Կ.Կորովինի էսքիզներով ստեղծել է դեկորացիաներ Կայսերական Մեծ թատրոնի համար:
1924-1955 - դասավանդել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում (1943-ից Փ.Թերլեմեզյանի անվ.), որը տնօրինել է մինչեւ 1928 թ. :
1943-ից - «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ»:
1954-ից - «ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ»:
1957 - հրատարակել է «Գևորգ Բաշինջաղյան» մենագրությունը (համահեղինակ Ա Սարգսյան):
1960 - մահացել է Երևանում.

Աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում (Երևան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Ուզբեկստանի արվեստի թանգարանում, Միննեապոլիսի արվեստի թանգարանում (ԱՄՆ), բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում և հավաքածուներում `Հայաստանում և արտասահմանում:



© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC