Զարդարյան Հովհաննես (1918-1992)

Գործեր (0)

 

1918 – ծնվել է Կարսում։
1937 - ավարտել է գեղարվեստի ուսումնարան, Երևան։
1937-1941 - սովորել է Գեղարվեստի ակադեմիայի, Ի.Ռեպինի անվան ինստիտուտում, Լենինգրադ։
Շարունակել է ուսումը գեղարվեստա–թատերական ինստիտուտում, Երևան։
1956–ից - Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։
1958–ից - ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։
1963–ից - Հայաստանի ժողովրդական նկարիչ։
1969–ից – Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, Երեւան.
Որոշ ժամանակ աշխատել է թատրոններում, որպես նկարիչ ձևավորող։
1992 – մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են ՀԱՊ–ում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտերկրներում։

© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC