Քոչար Երվանդ (1899-1979)

Գործեր (0)

1899 - ծնվել է Թիֆլիսում:
1909-1918 - սովորել է Ներսիսյան ճեմարանում /գծանկարի ուսուցիչ – Ռ.Շամշինյան/։
1914-1918 - սովորել է կերպարվեստի խրախուսման Կովկասյան կազմակերպությանը կից գեղարվեստի և քանդակագործության ուսումնարանում, Ե.Թադևոսյանի մոտ, Թիֆլիս։

1918-1919 - սովորել պետական ազատ արվեստանոցներում, Կոնչալովսկու մոտ, Մոսկվա։
1921–ից - պրոֆեսոր պետական բարձրագույն գեղարվեստական և տեխնիկական արվեստանոցներում։
1923 – հաստատվել է Փարիզում:

1923–ից – ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (հիմնականում Փարիզում)։

1924–ից - մասնակցել է «Անկախների սալոն» և «Աշնանային սալոն» կազմակերպությունների ցուցահանդեսներին։

1928 - Փարիզի «Վան Լիռ» պատկերասրահում բացվեց «Քոչարի տարածական նկարչությունը» ցուցահանդեսը:

1936 – ներգաղթել է Ֆրանսիայից Խորհրդային Միություն:

1956–ից – Հայաստանի վաստակավոր նկարիչ։
1965 –  առաջին անհատական ցուցահանդեսը Երեւանում։ Ստացել է Հայաստանի ժողովրդական նկարիչ կոչումը։
1967 – «Սասունցի Դավիթ» արձանի համար ստացել է  ՀԽՍՀ  Պետական մրցանակ։
1976–ից - ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։
1979 – մահացել է Երեւանում։

Աշխատանքները գտնվում են Ե.Քոչարի թանգարանում (Երեւան), ՀԱՊ–ում (Երևան), Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Արեւելքի թանգարանում (Մոսկվա), Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում եւ արտերկրներում։


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC